Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում բանակցությունների արդյունքների նկատմամբ, հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 20 քաղաքացիական անձ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ, ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցում:
Եթե առաջիկա 1-2 օրում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին՝ ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը պատերազմող հայերն արթուն էին՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից: Մոսկվայում բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ու մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը կարևոր քայլ է, բայց չի կարող փոխարինել խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...